ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Նախագծի» քարտեզում բացակայում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը

«Նախագծի» քարտեզում բացակայում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը
19.11.2023 | 10:06

ՀՀ կառավարությունը ներկայացրեց «խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

«Նախագծի» քարտեզում բացակայում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:

Ամոթ ՀՀ կառավարությանը:

Սակայն, Հայաստանի բնակչության իրեն «ընդդիմադիր», «հայրենասեր» և «արհեստավարժ» հռչակած հատվածի ներկայացուցիչները, «չնկատելով» քարտեզում բացակայող Արծվաշենը, իրար հերթ չտալով, «մտահոգություն են» հայտնում, որ քարտեզում ներկայացվել է ««Պարսից ծոց»-ի աղավաղված ու Իրանի համար վիրավորական կեղծ անվանումը»:

Սա է հայաստանյան իրականությունը:

Հայաստանցիների զգալի հատվածի համար քարտեզի վրա Իրանի աշխարհագրական տեղանունների ճշգրիտ ներկայացումը շատ ավելի կարևոր է քարտեզից բացակայող Հայրենիքի մի մասից:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 6058

Մեկնաբանություններ